Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվը զգալի աճել է

Հանրապետություն 2023 թվականին ներմուծվել է 84 հազար թեթև մարդատար ավտոմեքենա: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը տեղեկացրեց, որ այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ աճել է 83 տոկոսով։ 2022 թվականին Հայաստան ներմուծվել էր շուրջ 46 հազար տրանսպորտային միջոց։

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով պայմանավորված՝ այդ երկիր 3-րդ երկրից ավտոմեքենաներ չեն ներմուծվում։ Մեզ մոտ ավտոմեքենաների աճը պայմանավորված է նրանով, որ ներմուծվում է հայկական ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ու արտահանվում է ԵԱՏՄ երկրներ»,- ասաց Կարեն Թամազյանը։

ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծեց, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից ՌԴ-ում ուտիլիզացիոն վճարի մասով կատարվել են փոփոխություններ, որի արդյունքում ՌԴ ներմուծվող ավտոմեքենաների համար ուտիլիզացիոն վճարը թանկացել է, արդյունքում՝ 2023 թվականի օգոստոսից սկսած արդեն նկատվում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծման տեմպի նվազում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ