«Եմենի վրա ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հարձակումը երկրի ինքնիշխանության խախտում է». Նասեր Քանանի

Եմենի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի հարձակումը երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հաղորդում է РБК-ն:

«Եմենի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումները կամայականության ակտ են, Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի, նորմատիվ ակտերի խախտում:

Նման հարձակումները կուժեղացնեն տարածաշրջանում անկայունությունը: Համաշխարհային հանրությանը կոչ եմ անում կանխել պատերազմը»,- ասել է Քանանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ