«Եմենի վրա հարձակման համար ԱՄՆ-ը և Բրիտանիան բարձր գին կվճարեն». Հուսեյն ալ-Էզզի

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բարձր գին կվճարեն երկրին հասցված զանգվածային հարվածների համար, այս մասին հայտարարել է Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը:

«Անկասկած, Ամերիկան և Բրիտանիան կկրեն այս ագրեսիայի բոլոր հետևանքները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է «Անսար Ալլահ»-ի կառավարությունում փոխարտգործնախարար Հուսեյն ալ-Էզզին:

Հութիների առաջնորդ Աբդուլ Մալեք ալ-Հութինն էլ հայտարարել է, որ Եմենի վրա ԱՄՆ-ի ցանկացած հարձակում անպատասխան չի մնա և զգուշացրել, որ պատասխանը շատ ավելի մեծ կլինի, քան ծովում ամերիկյան նավերի վրա հարձակումը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ի գիշերը ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ռազմական գործողություն են սկսել հութիների դեմ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով, այդ թվում՝ Tomahawk հրթիռներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ