Ի՞նչ եղանակի սպասել առաջիկա օրերին

Երևան քաղաքում`
Հունվարի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 2-ին, 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 12-13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։

Երևան քաղաքի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 9.4°C (1967թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -18.6°C (1957թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -3.4°C

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ