Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանը մառախուղի և վատ եղանակի պատճառով չի կարողացել մի քանի ինքնաթիռ ընդունել:

Մոսկվայից, Երևանից, Բաքվից և Թեհրանից ժամանող ինքնաթիռներին չի հաջողվել վայրէջք կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։

Այս մասին հայտնել է aliq.ge-ն:

Radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ օդանավակայանի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ Մոսկվայից Թբիլիսի չվերթ իրականացնող վրացական Georgian Airways ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Քութայիսիի օդանավակայանում։ Մյուս երեք ավիաընկերությունների՝ հայկական Air Dilijans, ադրբեջանական AZAL, իրանական Qeshm Air ինքնաթիռները վերադարձել են։

Այս փուլում մյուս թռիչքների դեպքում խնդիրներ չեն առաջացել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ