Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Լուիս Բոնոյին՝ ԱՄՆ-ի «միակողմանի և անհասականալի քաղաքականության» պատճառաբանությամբ

Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են ընդունել ԱՄՆ պետքարտուղարության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյին:

Այս մասին հայտնել է ադրբեջանական «Minval» գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներւն։

Նշվում է, որ Բոնոյին Ադրբեջան այցելելու մերժման հիմնական պատճառը Վաշինգտոնի «անհասկանալի և միակողմանի քաղաքականությունն է»:

Բոնոն օրեր առաջ այցելել էր Երևան, հանդիպումներ ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ազգայի ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ