Բանակում դեպքեր են լինում, պարզվում է, որ կապ ունեն տարբեր խաղադրույքների, պարտքերի հետ. Նիկոլ Փաշինյան

««Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օերնքում և հարակից մի շարք օրենքների նախագծերի փաթեթով կարող ենք երկու մեծ նպատակ առանձնացնել»:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մանրամասնելով.

«Առաջինը՝ թափանցիկության ապահովումն է, այսինքն, որ խաղային գործունեության ոլորտում ընկերությունների շրջանառության նկատմամբ առցանց հսկողություն, և երկրորդը՝ պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է:

Ըստ Բադասյանի՝ պետք է սերտիֆիկացում անցնեն խաղադրույք կատարող բոլոր հարթակները. «Բոլոր այդ խաղային արտադրանքները պետք է միացված լինեն մոնիտորինգային կենտրոնին: Մոնիտորինգային կենտրոնում մենք տեղեկություն կունենանք կատարված խաղադրույքի, ստացված շահումի և մնացած տեղեկատվության մասին»:

Բադասյանը նշեց, որ հաջորդ կարգավորմամբ արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը ՀՀ տարածքում:

Սահմանվում է նաև, որ խաղային ոլորտի կազմակերպիչների կողմից խաղադրույքների 90%–ը պետք է տարբեր շահումների տեսքով հետ տրվի խաղացողներին:

Ըստ նրա՝ նաև կհստակեցվի, թե ով չի կարող մասնակցել մոլեխաղերին․ «21 տարին չլրացած անձինք, պետբյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից օգտվող քաղաքացիները չեն կարող մասնակցել, ինչպես նաև ընտանիքների անապահովության հիմքով իրականացվող ծրագրերի շահառուները և այլն»:

Նախագծի քննարկման ընթացքում շեշտվեց, որ պետք է քննարկվի նաև զինծառայողների մասնակցությունը սահմանափակելու հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ իմաստով շատ պրոբլեմներ ենք ունենում.

«Դեպքեր են տեղի ունենում, այդ թվում ծառայության ընթացքում, հետո հետաքննությունով գնում, գնում գնում ենք ու պարզում, որ դա ծառայության հետ ոչ մի կապ չունի, կապ ունի տարբեր խաղադրույքների, պարտքերի և այլն և այդպես շարունակ, և նաև այդ պրոբլեմի հետևից գնալու համար է, որ եկել հասել ենք այստեղ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ