Ադրբեջանը դուրս չի բերի իր զորքերը Հայաստանի հետ պայմանական սահմանից. Ալիև

Ադրբեջանը դուրս չի բերի իր զորքերը Հայաստանի հետ պայմանական սահմանից. զբաղեցրած դիրքերը հայելային կերպով լքելու առաջարկը մերժել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Interfax-ը։

«Մի քանի գործընկերներ ինձ խնդրեցին, որ կողմերը հայելային ձևով զորքերը դուրս բերեն, ես հարցրի՝ ո՞ւր տանեն, ասացին, թե որտեղից եկել են, ասում եմ՝ Բաքվից ենք եկել, Բաքու վերադառնա՞նք։ Այս տարածքներում մենք չենք եղել երկար ժամանակ՝ 30 տարի, եթե այս տարածքները սահման լինեին, և Հայաստանը դա ճանաչեր որպես սահման, ապա դա կնշեր, բայց դա սահման չէր համարում, կարծում էր, որ իր սահմանը Աղդամում է»-ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ