2 նախարարի հարց եմ տալիս, պատասխանների մեջ տեսնում 1 ամսվա անհամապատասխանություն. Նիկոլ Փաշինյան

«Ինչու՞ եք կռիվ անում, չեմ հասկանում»,- կառավարության նիստի ժամանակ դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյնաը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար մասնագիտական ուսուցման հնարավորություն ընձեռելու նախագծում եղած անհամաձայնություններից:

«Ասում եմ, եթե մեր ծրագրերը մինչև 6 ամիս են, ինչու՞ եք գրել մինչև 5 ամիս։ Կամ տվեք բացատրություն, որ դադարեցնեմ այս քննարկումը, կամ ասեք՝ շատ լավ, կդարձնենք 6 ամիս։ Թե չէ՝ ևս 3 ժամ կքննարկենք. 5 ամիս 1 օր կա, 5 ամիս 2 օր կա, 6 ամսից մի օր պակաս․․․ Շատ պարզ հարց եմ տալիս, կամ եթե 6 ամիս չի, ասեք 5 ամիս է»:

Վարչապետը նկատեց՝ ես 2 նախարարի հարց եմ տալիս և պատասխանների մեջ տեսնում եմ 1 ամսվա անհամապատասխանություն։

«Դուք նույն երկրի երկու տարբեր նախարարություններ եք, չէ՞, տարբեր երկրներից չեք։ Ասում եմ՝ մի ամսվա անհամապատասխանություն կա։ Սա գիտեք ինչու համար եմ ասում՝ 2 ամիս հետո գալու եք, չզեկուցվող հարցերի փաթեթում բերելու եք որոշման նախագիծ՝ առաջարկելով 5 ամիս բառերը փոխարինել 6 ամիս բառով, որովհետև մարդը վերջում պետք է սերտիֆիկատ ստանա»:

Նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ անհամաձայնությունը կտկեն՝ կգրեն 6 ամիս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ