Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Արմավիրի նոր մարզպետ նշանակվեց Դավիթ Խուդաթյանը։

Որոշման նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- ասված է որոշման նախագծում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ