Հայտնի է՝ ով կնշանակվի Արմավիրի մարզպետ

Արմավիրի մարզպետ կնշանակվի Դավիթ Խուդաթյանը։

Հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Խուդաթյանը Արմավիրի համայնքապետն է և ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Էդվարդ Հովհաննիսյանը դեռևս հունվարի 5-ին ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից, այն բանից հետո, երբ վարչապետը մարզ կատարած այցի ընթացքում խնդիրներ էր բացահայտել կատարված աշխատանքներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ