Ալիևը` Արցախի ղեկավարների հետագա ճակատագրի մասին

«Իհարկե, մենք չենք դիտարկում անմեղ զինվորների նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը։ Սակայն մեր դիրքորոշումն անջատողականների առաջնորդների նկատմամբ միանշանակ է՝ նրանք պետք է կալանքի տակ պահվեն», այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։

«Նրանցից ոմանք ձերբակալվել են Լաչինի (Բերձորի-խմբ.) ճանապարհով փախչելու փորձի ժամանակ, ոմանք՝ Խանքենդիում (բռնազավթված հակառակորդն այսպես է անվանում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը-խմբ.), ոմանք էլ՝ այլ վայրերում։

Մենք գիտեինք նրանց գտնվելու վայրերը»,- ասել է Ադրբեջանի հակառակորդ երկրի ղեկավարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ