Հարոյանը խզել է պայմանագիրը ղազախական Աստանայի հետ. աղբյուր

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խզել է պայմանագիրը ղազախական «Աստանայի» հետ: Այս մասին հայտնում է ինսայդեր Հայկ Հովհաննիսյանը՝ ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ:

«Համաձայնագիրը նախատեսված էր երկար ժամկետով, սակայն Հայաստանի հավաքականի ավագն այլևս չի խաղա ղազախական ակումբում»,- գրել է Հովհաննիսյանը:

Ղազախական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնում էին, որ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ գործում է ևս մեկ մրցաշրջան, սակայն «Աստանա»-ն մտադիր է զգալիորեն երիտասարդացնել թիմը:
Վարազդատ Հարոյանը ղազախական «Աստանա» է տեղափոխվել 2023 թվականին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ