Կիևը հրաժարվում է բանակցություններից․ Կրեմլ

Ռուսաստանը Ուկրաինայում շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով խաղաղ գործընթացի հեռանկարների մասին․ գրում է ՌԻԱ Նովոստին։

«Զելենսկու խաղաղության բանաձևը անբացատրելի գործընթաց է. որոշ երկրներ քննարկում են խաղաղության ժամանակավոր բանաձև՝ առանց Ռուսաստանի մասնակցության, սա շատ տարօրինակ գործընթաց է»,- ասել է Պեսկովը։

«Այս առումով ոչ մի լուրջ բան չկա: Դե ֆակտո, դեռևս առկա է Կիևի՝ իրավական ուժի մեջ մտած հրաժարում որևէ բանակցությունից։ Մենք շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ