Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի և Սպիտակի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 9-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել 40-ամյա Արմեն Չ.-ին:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Տղամարդը Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ