Համացանցում արդեն հայտնվել է գետն ընկած Boeing-ի տեսանյութը

Համացանցում հայտնվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում  մայիսի 4-ին գետն ընկած Boeing 737 ինքնաթիռի տեսանյութը, որը հրապարակել է Reuters-ը:

Տեսանյութում մասամբ սուզված ինքնաթիռն է, որի կողքին են փրկարարական խմբի անձնակազմը: Տեսանյութում կարելի է նկատել նաև  լողափին կանգնած ոստիկանության և շտապօգնության մեքենաները: Միջադեպի տարածքը շրջափակված է:

«Մայամի էյր» ավիաընկերության ինքնաթիռը գետն է ընկել մայիսի 4-ին: Այն ԱՄՆ ռազմածովային բազայից չարտերային թռիչք է կատարել Կուբայի Գուանտանամո ցովածոց և շեղվել է Ջեքսոնվիլ քաղաքի թռիչքուղուց: Ինքնաթիռում 136 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ են եղել։ Զոհեր չկան, 21 մարդ հոսպիտալացվել է:

Այժմ դեպքի առթիվ ընթանում է քննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ