Մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարը երեկ գիշեր է ժամանել Երևան՝ պաշտոնական այցով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ