ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հանդիպել է Կապանի համայնքապետի հետ․ քննարկվել է հյուպատոսություն բացելու հարցը

Ռուսաստանի արտգործնախարարության առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն հիմնելու հարցով hունվարի 8-ին հանդիպել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ։

Ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության տարածած հաղորդագրության՝ Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքային ղեկավարությանը՝ հյուպատոսության հիմնման ուղղությամբ Կապանի ներկայացուցիչների գործնական աջակցության համար: Մանրամասն քննարկվել են մշակութային, հումանիտար, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարները։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն է հայտնել, Երևանը համաձայնություն է տվել: Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը՝ Հայաստանում, առաջինը Գյումրիում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ