Իրանում գտնվող գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կա 53 տուժած

Առնվազն 53 մարդ է տուժել Իրանի Ալբորզ նահանգի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով։

Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Նահանգի բժշկական կենտրոնի ղեկավարը վիրավորներից մի քանիսի վիճակը գնահատել է ծանր։

Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ