«Եթե հեղափոխությունից հետո սահմանին 7 զոհը Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության ադյունքն է, ապա Ապրիլյանի 100-ից ավել զոհերը ձեր ո՞ր մի կերած *ԱՔ-ի արդյունքն էր». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադանալով ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի գրառմանը.

Երբ լկտիությունն անցնում է ամեն չափ ու սահման, փորձում են ցանկացած հարց մանիպուլացնելով հրամցնել հանրությանը որպես ներկայիս իշխանության ձախողում:

Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել:

Թե բա «Ձեր կողմից լեգիտիմ հայտարարված Ալիեւի ու դատարկ «խաղաղասիրության» ձախողված օրակարգի գինը վճարում է մեր բանակը։». ասում է ԱՇՈԾՅԱՆԸ:

Էն որ հեղափոխությունից հետո սահմանին զոհերի, վիրավորների ու միջադեպերի թիվն անհամեմատ նվազել է, թերևս փաստ է, ու հերքել չի կարելի:

Օրինակի համար ասեմ, որ 2017-ին Սերժի իշխանության օրոք սահմանին ունեցել ենք սպանված 25 զինծառայող:

Իսկ 2018-ին հեղափոխությունից հետո ունեցել ենք ընդամենը 1 տարվա ընթացքում ունեցել ենք 7 զոհ:

Ու սա ԱշոԾյանի նշած ապաշնորհ քաղաքականության ու «տապալած» արտաքին քաղաքականության արդյունքում:

Ամենազազրելի այն է, որ էս մարդիկ նույնիսկ վիրավորված զինծառայողի թեման են շահարկում` փորձելով վարկաբեկել ներկայիս իշխանությանը:

Հետաքրքիր է, թե նույն ԱշոԾյանը 2017-ին ինչու՞ չէր իր ֆեյսբուքյան էջում ամեն անգամ՝ (25 անգամ ) գրառում կատարում սպանված զինծառայողի մասին, էլ չեմ խոսում վիրավորների մասին:

Ու եթե հեղափոխությունից հետո սահմանին 7 զոհը Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության ադյունքն է, ապա Ապրիլյանի 100-ից ավել զոհերը ձեր ո՞ր մի կերած *ԱՔ-ի արդյունքն էր:

Երբ լկտիությունն անցնում է ամեն չափ ու սահման, փորձում են ցանկացած հարց մանիպուլացնելով հրամցնել հանրությանը որպես…

Posted by Taron Chakhoyan on Saturday, May 4, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ