Հունաստանի ԱԳ նախարարը ժամանեց Երևան

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը պաշտոնական այցով ժամանեց Երևան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հունաստանի ԱԳ նախարարի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։

Հունաստանի ԱԳ նախարարն այցի ընթացքում կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Յորղոս Գերապետրիտիսը կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ