Երևանում կրկին կրակել են ընթացքի մեջ գտնված թիվ 58 համարի «Ժոնգ Տոնգ» ավտոբուսի ուղղությամբ․ ապակին փշրվել է

Երևանում հերթական անգամ կրակել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ժոնգ Տոնգ» մարդատար ավտոբուսի ուղղությամբ։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ին: ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Գագիկ Եղիազարյանից, ով հայտնել է որ Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում թիվ 58 համարի Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ կրակոց են արձակել, ինչի հետևանքով ապակին փշրվել է։

Տեղում պարզվել է, որ երբ վարորդը ավտոմեքենան վարելիս է եղել Ռոստովյան-Բելինսկի փողոցների խաչմերուկից դեպի Բելինսկի փողոց ընթանալու ժամանակ անհայտ անձը պնևմատիկ զենքով կրակել ու կոտրել է ավտոբուսի հետևի ապակին։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ