Ես գիտեմ, որ կարող եմ ապավինել ձեր էներգիային և ձեր հանձնառությանը․ Մակրոնը ողջունել է նորանշանակ վարչապետին

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում արված գրառմամբ ողջունել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին։

«Թանկագին Գաբրիել Աթալ,

Ես գիտեմ, որ կարող եմ ապավինել ձեր էներգիային և ձեր հանձնառությանը՝ իրականացնելու վերազինման և վերականգնման այն ծրագիրը, որի մասին հայտարարել եմ: 2017 թվականի ոգուն հավատարիմ՝ գերազանցություն և հանդգնություն՝ ազգին և ֆրանսիացիներին ծառայելու»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել 34-ամյա Գաբրիել Աթալին:

Հունվարի 8-ին պետության ղեկավարը պաշտոնանկ է արել Էլիզաբեթ Բորնին, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։

34-ամյա Աթալը մինչ այդ կրթության նախարարն էր։

Նա Ֆրանսիայի պատմության մեջ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ