Հայտնի է Ֆրանսիայի նոր վարչապետը․ նրան շատերը համարում են նախագահի հնարավոր իրավահաջորդ

Ֆրանսիայի վարչապետ է դարձել 34-ամյա Գաբրիել Աթալը:

Որոշումը կայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հունվարի 8-ին պետության ղեկավարը պաշտոնանկ է արել Էլիզաբեթ Բորնին, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։

34-ամյա Աթալը մինչ այժմ կրթության նախարարն էր։

Նա Ֆրանսիայի պատմության մեջ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ