Բաքվի ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով չորս նորածին է մահացել

Ադրբեջանական իշխանությունները հայտնում են, որ Բաքվի Հանրապետական ծննդատանն այս գիշեր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով չորս նորածին է մահացել։

Նշվում է, որ մահացած նորածիններին գտել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ևս երեք անձ թունավորվել է ծխից, նրանց տեղափոխել են կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունք:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ