Այսօր Լևոն Տեր–Պետրոսյանի ծննդյան օրն է․ լրացավ նրա 79-ամյակը

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ծննդյան 79-ամյակն է։

Ծնվել է 1945 թվականի հունվարի 9-ին, Հալեպում: 1946-ին ներգաղթել է Հայաստան: 1968-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիական ֆակուլտետի արևելագիտության բաժինը: 1971-ին ավարտել է Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 1972-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1987-ին՝ դոկտորական թեզ:

Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից: 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն: Նույն թվականի մայիսից ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում:

1988 թ. դեկտեմբերի 10-ից 1989 թ. մայիսի 31-ը «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին բանտարկված է եղել:

1989 թ. նոյեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման վարչության անդամ, այնուհետև՝ նախագահ:1989-ի օգոստոսի 27-ին ընտրվել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, 1990-ի մայիսի 20-ին կրկին ընտրվել է հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990թ․ օգոստոսի 4-ին Տեր–Պետրոսյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ:

1991 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ: Այս պաշտոնում վերընտրվել է 1996 թվականի սեպտեմբերի 22-ին:

Առաջին նախագահը 1998թ. փետրվարին հրաժարական է տվել՝ ներպալատական հեղաշրջման հետևանքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ