Հրդեհ Բաքվի Հանրապետական պերինատալ կենտրոնում. Մահացել է 4 նորածին, տարհանվել գրեթե 100 մարդ

Այսօր ժամը 03:35-ին հրդեհ է բռնկվել Բաքվի Հանրապետական պերինատալ կենտրոնում։

Հրդեհը մարելու համար ներգրավվել են 20 միավոր տեխնիկա և ԱԻՆ-ի ուժերի 90 մարդ։

Կենտրոնում գտնվող գրեթե 100 մարդ, այդ թվում՝ նորածիններ և հղի կանայք, տարհանվել են շենքից։

Տարածքը շրջափակել են ոստիկանները: Տարհանման գործընթացը շարունակվում է։

Հրդեհից հետո նորածնային վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերվել է չորս նորածնի մարմին։ Այս մասին ասվում է Գլխավոր դատախազության, Արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ հայտարարության մեջ։

Նաև շենքում գտնվող 3 հոգի թունավորվել են, որոնք հոսպիտալացվել են Կլինիկական բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Գլխավոր դատախազության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ