Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել

Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն ունեն հունվարի վերջին երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը հույս հայտնեց, որ այդ հանդիպումը տեղի կունենա:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերի 30-ին, հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ հանդիպմանը կողմերը նախնական համաձայնեցրել էին հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը: Հայաստանն ու Ադրբեջանը նաև պայմանավորվել էին սկսել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ