Կա համաձայնություն, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն. Արմեն Գրիգորյան

Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» ադրբեջանական կողմի առաջարկներին։ Կա համաձայնություն, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները ևս հանդիպեն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այժմ ակնկալում ենք Ադրբեջանի պատասխանը։ Մենք նույնպես դրական ենք համարում դինամիկան, սակայն կան հարցեր, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել: Ակնկալում ենք՝ բանակցությունների միջոցով հնարավորինս շուտ վերջնականացնել խաղաղության պայմանագիրը։ Բանակցությունների սեղանին այն ինչ կա և այն, ինչ Հայաստանն առաջարկում է, Հայաստանի համար ստեղծվում են անվտանգության երաշխիքներ»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ