Պարեկների ծառայողական ավտոմեքենան վնասվածքի պատճառով հայտնվել էր դաշտում և տևական ժամանակ չէր կարողանում դուրս գալ

Երեկ՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորումներ ստացած քաղաքացիներին օգնության հասած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, իրենք են հայտնվել արտակարգ իրավիճակում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկների ծառայողական ավտոմեքենան վնասվածքի պատճառով հայտնվել էր դաշտում և տևական ժամանակ չէր կարողանում դուրս գալ։ Պարեկներին օգնության են հասել քաղաքացիները և քարշակով դուրս են բերել ձնակույտից։ Իսկ մինչ այդ էլ վիրավորում ստացած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել պարեկները ու Ծաղկահովիտ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ նրանց տեղափոխել հիվանդանոց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ