ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի հզոր կատարումը՝ Գեղարդի վանքում

Ապրիլի 29-ից մայիսի 2-ը կայացավ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Սա նորընտիր խորհրդարանում ձևավորված երկու երկրների բարեկամական խմբերի առաջին հանդիպումն էր։

Այցի ընթացքում ոչ միայն բազմաթիվ քննարկումներ ու հանդիպումներ կայացան Հայաստանի դատաիրավական տարբեր մարմինների ղեկավարների հետ՝ ուսումնասիրելով այդ ոլորտում առկա բարեփոխումների ընթացքն ու տեսլականը, այլ նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր ճանաչողական այցեր, որը հնարավորություն է առավել սերտ համագործակցության, բազմաթիվ խնդիրների վերաբերյալ ընդհանուր մոտեցումների ձևավորման համար և միջազգային հարթակներում միմյանց աջակցելու հանձնառության շուրջ աշխատելու ուղղությամբ։

Չեխիայի պատվիրակության համար անակնկալ մատուցեց ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը, որը Գեղարդի վանքում կատարեց Կոմիտասի «Տեր ողորմեա»-ն։

Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան ֆեյսբուքյան էջը հրապարակել է կատարման տեսանյութը հետևյալ գրառմամբ․

«Երբ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը ոչ միայն տաղանդավոր քաղաքական գործիչ է և լրագրող, այլ նաև հիանալի երգիչ։ Տիկին Գայանե Աբրահամյանը Չեխիայի պատվիրակության (և մի խումբ ապշած զբոսաշրջիկների) համար Գեղարդի վանքում Կոմիտաս է երգում»։

աղբյուրը՝  factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ