ՕՐՎԱ ՎԻԴԵՈԲՈՑԸ. Զավեշտալի դեպք գինու փառատոնին

Երկու օր շարունակ Երևանի Սարյան փողոցն ապրում էր գինու արբեցնող շնչով:Նախօրեին «Ռադիոլուր»-ը ևս ներկա է գտնվել Գինու փառատոնի բացմանը եւ հարցախույզի միջոցով փոձել է պարզել, թե տոնի մասնակիցները ինչպես են անցկացրել երեկոն: 

«Երևանի գինու օրեր» ամենամյա գինու փառատոնը արդեն երրորդ անգամ է կազմակերպվում։ Միջոցառումն իրականացվում է ամեն տարի` 2017 թվականից ի վեր:

Երևանում անցկացվելիք գինու փառատոնին տեղադրվում են տաղավարներ, կազմակերպվում է հայկական արտադրության գինիների համտեսում։

Հայկական գինին գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների և ներկայումս գինու զբոսաշրջությունն արագ տեմպերով զարգանում է: Աշխարհի շատ երկրներից զբոսաշրջիկներ այցելում են հայկական գինու համտեսման և գինու հնագույն երկրի պատմությանն ու ավանդույթներին ծանոթանալու նպատակով:

«Երևանի գինու օրեր» ամենամյա գինու փառատոնին Հայաստանյան և արցախյան գինեգործները ներկայացնում են շուրջ 200 տեսակ գինիներ, մայրաքաղաքի ռեստորանները և սրճարանները ներկայացնում են հայկական և միջազգային խոհանոցին հատուկ կերակրատեսակներ: Միջոցառումն ուղեկցվում է բազմաժանր երաժշտությամբ, լավագույն բենդերի, DJ-ների կատարումներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ