Ինչպես են Գագիկ Խաչատրյանին անվասայլակով հեռացնում դատարանից

Ընթանում է ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դատական նիստը, որի ընթացքում, ինչպես գրեթե բոլոր դատական նիստերի ժամանակ, նա իրեն կրկին վատ է զգում: Շտապօգնության բժիշկները վերջինիս ներարկեցին:

Խաչատրյանի պաշտպանների խոսքով՝ ներարկումն արվել է ճնշման իջեցման համար:

Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը: Մեղադրանքն առնչվում է ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարած ենթադրյալ հանցագործություններին:

Նկատենք, որ որոշ ժամանակ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Խաչատրյանին վերաբերող դատական նիստերի ձգձգմանը, ասել էր.

«Վերջին ութ ամիսների ընթացքում 14 դատական նիստ է տեղի ունեցել, 12 դատական նիստ չի կայացել Գագիկ Խաչատրյանի առողջության վատթարացման պատճառաբանությամբ: Մեզ համար անհասկանալի զուգադիպությամբ Գագիկ Խաչատրյանի առողջությունը վատթարանում է նիստից մեկ օր առաջ: Մինչ այդ ամբողջ ընթացքում չի եղել որևէ տվյալ, որ Գագիկ Խաչատրյանը, օրինակ, ստացիոնար բուժման մեջ է գտնվել: Գտնվել է իր տանը, նիստից առաջ վատ է զգացել, կամ գալիս է դատարան, նիստը բացում են, Գագիկ Խաչատրյանը լավ չի զգում, և, օրինակ, գնում է սանհանգույց, և 20 րոպե հետո պարզվում է, որ Գագիկ Խաչատրյանը չի կարող ներկայանալ նիստերի դահլիճ: Ընդամենը մնացել է մի քանի նիստի աշխատանք, որ պետք է Դատախազությունն իրականացնի՝ մեկ անձի հարցաքննություն, և արդեն ավարտական փուլն է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ