Ինտենսիվ աշխատանքներ ենք իրականացնում մեր գերիների իրավունքները վերականգնելու առումով. Գրիգոր Մինասյան

«Դեկտեմբեր ամսին ուրախալի լուր ունեցանք՝ 3 տասնյակից ավելի մեր գերիները վերադարձան Հայաստան, ՀՀ-ն էլ իր հերթին երկու գերի վերադարձրեց ադրբեջանական կողմին»:

Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց հիշեցրեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

«Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ-ն ինչ պրոցեսներ է իրականացնում դեռևս Ադրբեջանում գտնվող գերիների հետ կապված, հիմնականում դա ԱԳ նախարարության կողմից իրականացվելիք դիվանագիտական աշխատանքն է, այսինքն՝ մանրամասն մեր դեսպանների միջոցով միջազգային հարթակներում ներկայացվում է, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են այդ մարդիկ, նրանց քաղաքական անցյալն ու անցած ճանապարհը: Եվ նաև, բնականաբար, Կարմիր խաչի գործընկերների միջոցով այցելությունները և ժամանակ առ ժամանակ կապի հաստատումը հարազատների հետ: Սա այդ դիվանագիտական ուղիներով տարվելիք աշխատանքն է: Նաև միջազգային իրավական հարցերով Կառավարության ներկայացուցչությունը ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում բազմաթիվ միջազգային ատյաններում, մասնավորապես դատական ատյաններում միջնորդություններով և հայցապահանջներով մեր ազգի ներկայացուցիչներին փորձում է պաշտպանել և նրանց իրավունքները վերականգնել»,- ասաց Մինասյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ