Հայաստանում նոր բանտ կկառուցվի. Գրիգոր Մինասյանը խոսել է դրա մասին

«Տարվա առաջին պրոյեկտը դա ներքին գործերի նախարարության ձևավորումն էր, որն ամբողջությամբ իրականացվել է Արդարադատության նախարարության թիմի ջանքերով, այնուհետև ինչպես գիտեք նախարաի տեղակալը նանակվեց ՆԳ նախարարի տեղակալ և այնտեղ շարունակում է նպաստել կառույցի ինստիտուցիոնալ կայացմանը»:

Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

«Շատ կարևոր ձեռքբերումներից էր հակակոռուպցիոն դատարանի ձևավորումը, որն իրենից ենթադրում է եռաստիճան դատական համակարգ՝ նոր դատավորներով: Կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում 2023 թվականին օրենսդրորեն ամրագրվեց բոլոր դատավորների, դատախազների քննչների աշխատավարձերի բարձրացումը, որից հետո Կառավարությունն է լինում պահանջատերը որպեսզի այդ մարմիններում աշխատող ներկայացուցիչները կարողանան արժանավայել աշխատավարձով մմեր քաղաքացիների համար ապահովեն այդքան սպասված արդարադատությւոնը»,- ասաց Մինասյանը:

Նա նաև խոսեց բոլորին հետաաքրքրող նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից.

«Այս տարի ունենք վերջնական մոդելը՝ տիպը, թե ինչ բանտ ենք ուզում ստանալ և ունենք հայտարարված մրցույթ՝ շահող ընկերություն, այժմ գտնվում ենք այդ հողերի գեոլոգիական և գեոդեզիական եզրակացության տրամադրման փուլում, որը կունենանք 2-3 ամսից, ինչից հետո կմտնենք նախագծահաշվարկային մրցույթի հայտարարման փուլ»:

Գրիգոր Մինասյանը նաև ընդգծեց՝ ԲԴԽ-ում չկար մեխանիզմ, որով դատավորները հնարավորություն կունենային բողոքարկել իրենց դեմ կայացված որոշումները. «Արդեն ունենք մշակված և ԱԺ-ի կոողմից 2-րդ ընթերցմամբ ընդունված օրենսդրական փաթեթ, որով դատավորներն այսուհետ կկարողանան բողոքարկել իրենց դեմ կայացրած որոշումները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ