Բախչաներն ու քոլիկներն այլևս չենք հանդուրժելու, տարբերություն չկա՝ համայնքային բյուջեից փող են գողանում, թե հող. Ավինյան

«Մյասնիկյան պողոտայում առկա է շուրջ 25 հա կանաչապատման ենթակա տարածք»:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

«Մի քանի խնդիրներ ենք առանձնացրել. Առաջինը՝ առկա են հողազավթման դեպքեր: Ցանկապատվածեն տարբեր տարածքներ, որի վրա շինություններ չկան, դրանց հարցը հեշտ լուծելի է, դրա հետ մեկտեղ 8 անձի կողմից նինչ-որ շինություններ կան կառուցված և 8 ընտանիք է ապրում մյասնիկյան պողոտային հարող մասում: Ինչպես նաև Լվովյան փողոցի կողմից շենքեր սարքելուց հետո այնտեղ բավականին բազալտե մեծ քարեր են կուտակվել, որը կարծում եմ շինարարներին պետք է խնդրենք տեղափոխել: Երկրորդ հարցը տարածքի սանիտարական մաքրումն է, դրանք հսկայական տարածքներ են ամբողջովին ամայի: Երրոդը՝ ոռոգման ջրի խնդիրն է, որը նույնպես լուծելի է հաշվի առնելով տարծքի հասանելիությունը: Կազմակերպությունն ի զորու է իրականացնել թե՛ սանիտարական, թե՛ ոռոգման աշխատանքներ: Ծառատունկը հնարավոր կլինի իրականացնել կա՛մ աշնանը, կա՛մ հաջորդ տարվա գարնանը»,- նշեց Բեգոյանը:

Բեգոյանը հավելյալ ժամանակ խնդրեց հանձնարարականը կատարելու համար, քանի որ գլխավոր խնդիրը զավթված տարածքների խնդիրն է, և պետք է հանդիպեն այդ բնակիչների հետ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքելով ասաց՝ զավթված տարածքների դարաշրջանն արդեն ավարտվել է․

«Այլևս չենք հանդուրժելու բախչաներ, քոլիկներ և ապօրինի այլ շինություններ: Ինձ համար տարբերություն չկա՝ համայնքային բյուջեից են փող գողանում, թե՝ համայնքային հողերն են գողանում, դա նույն գողությունն է: Եվ անկեղծ ասած բանակցելու շատ լայն դաշտ չունենք, ունենք գործելու դաշտ և համապատասխան վարչությունների հետ պետք է քննարկել և տարածքներն ազատել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ