Անվտանգային հարցերը պետք է բերենք ստանդարտի․ Ավինյանն անդրադարձավ հունվարի 2-ին այրված տրոլեյբուսի դեպքին

Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց հունվարի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից Մալաթիայի փողոց տանող հատվածում այրված տրոլեյբուսի դեպքին։

Նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց՝ տրոլեյբուսում առկա է եղել կրակմարիչ, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը:

Ի պատասխան՝ վերջինս նշեց, որ անվտանգային հարցերը պետք է բերվի ստանդարտի և հանձնարարական տվեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։

«Բոլոր տեսակի տրանսպորտներում ունենանք կրակմարիչներ, ֆիքսենք, որ դրանք աշխատում են, իմանանք, որ վարորդները գիտեն դրանցից օգտվելու ձևը»,- հանձնարարեց քաղաքապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ