Մետրոպոլիտենում գիծ դուրս կբերվի ևս մեկ շարժակազմ

Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց՝ հունվարի 15-ին Երևանի մետրոպոլիտենի ևս մեկ շարժակազմ դուրս կբերվի գիծ։

Ըստ նրա՝ Մետրոպոլիտենում արդեն 3 վագոնանոց 3 շարժակազմ է դուրս բերվել։

«Հունվարի 15-ից գիծ է դուրս բերվելու ևս մեկ 3 վագոնանոց շարժակազմ. կանգնած գնացքներ չեն լինի, բոլորը վերանորոգված են»,- հավելեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ