Մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը։ Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Կինոյի տանը 12:00-ին կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև Կինոյի տան Փոքր դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն վարպետի ֆիլմերը:

Նույն օրը՝ 18:00-ին, Փարաջանովի թանգարանում կկայանա համերգ փարաջանովյան մոտիվներով՝ «Գուրջիև» և «Բարեկամություն» անսամբլների մենակատարների մասնակցությամբ: Միջոցառումների մուտքն ազատ է:

Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում: Հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծվել է Կառավարական հոբելյանական հանձնաժողով»,- նշված է հաղորդագրությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ