Համաշխարհային ֆիլմարտադրող «Նեթֆլիքս»-ը մտնում է հայկական կինոշուկա

Շուտով մեր երկրում կնկարահանվի 3 միջազգային նախագիծ: Արտասահմանյան կինոարտադրողների համար Հայաստանը գրավիչ է դառնում ոլորտը կարգավորող օրենքի փոփոխությունից հետո, որով հնարավորություն է ստեղծվել վերադարձնել ֆիլմարտադրության նպատակով ծախսվող գումարի մի մասը:

Cash rebate-ի հնարավորություն աշխարհի շատ երկրներում կա: Հայաստանի համար, ճանաչելիության ու տնտեսական աշխուժացման հնարավորություն ստեղծելուց զատ, դա ևս մեկ կարևոր արդյունք է ապահովում. համաշխարհային ֆիլմերի նկարահանման գործընթացում կներգրավվեն հայաստանյան բուհերի ուսանողները՝ հնարավորություն ունենալով լինել նկարահանման հրապարակում, ձեռք բերել մասնագիտական հմտություններ:

Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ