«Էն մարզը որտեղ ջայլամ պաահում են, կոկորդիլոս էլ կպահեն». Նիկոլ Փաշինյան

«Արարատի մարզի Հովտաշատ գյուղում ջայլամաբուծության տնտեսություն կա:

Այնպես որ, այն մարզում, որտեղ ջայլամ են պահում, կոկորդիլոս կպահեն ու կպահեն»,-«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ջայլամաբուծությամբ զբաղվող գործարարին:

Ապա ապրանքատեսակների ցուցահանդեսում Փաշինյանը համտեսեց գործարարների արտադրած գինին, կոնյակը, կերավ լավաշ, պանիր ու թթու: «Ա՜յ՝ իսկական տնական լավաշը սա է, այ սա հայերեն է»,-մեջտեղից կիսելով լավաշը՝ ասաց վարչապետը:

Լրագրողների հետ զրույցում էլ վարչապետը նշեց. «Շատ դեպքերում այն, ինչ անվանել եք ներդրումներ, ընդամենն օֆշորային գործընթացներ են եղել: Հիմա նոր այդ գործընթացը զրոյից պետք է սկսվի»:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ