Հերթական վանդալիզմը ադրբեջանցիների կողմից

Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին։

Ադրբեջանցիները այս անգամ ավերել են Մարտակերտ քաղաքի Դանիել Վարուժանի փողոցում գտնվող Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի հիշատակն հավերժացնող խաչքարը։

Այն կանգնեցվել էր 2021 թվականի հոկտեմբերին Հարութ Բաբայանի հոր՝ Ռաշիդ Բաբայանի մտահղացմամբ ու անձնական միջոցներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ