Քաղաքագետ Ստյոպաա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մեծ հիասթափություն ապրեցի, երբ օրվա անհամբեր սպասումներից ու գերհագեցած աշխատանքային գրաֆիկից հետո վերջապես ուշ երեկոյան կարողացա դիտել երեկ աշխարհացունց մասշտաբներով ազդարարված ուղիղ լայվ-ասուլիսը: Սպասում էի ոչ միայն փաստերի ու ապացույցների իմ մասով, այլ շատ հետարքիր էր, թե այդ ինչպես և ովքեր են Հայաստանում վտանգել ֆեյքերի ժողովրդավարությունն ու «ժողովրդավարական ազատությունները»:
Քանի որ իմ հասցեին բլթացրած մեղադրանքների վերաբերյալ ոչ մի ապացույց չներկայացվեց, ու լայվից նոր ուշագրավ հետևություններ բխեցին վերջին երկու օրերի զարգացումների ու տխրահռչակ տռոլների ֆաբրիկայի՝ հանրության համար տակավին անհայտ ու լատենտ շերտերի վերաբերյալ, ասելիքս ավելի հանգամանալից ու ծավալուն կներկայացնեմ վաղը՝ նաև լրատվամիջոցների համար: Մանավանդ, որ իմ իրավաբանները այլևս կաշխատեն դատարան ներկայացվող հայցադիմումի վրա ու սպասում էին ելույթին: Ասեմ, որ հիասթափված եմ, որովհետև լայվից բլթցրած թվացյալ «դուխով արհամարհանքի», վիրավորանքների ու իգնորանսի տակ պուճուրացած, խեղճացած, ընկճված հոգեվիճակ էր:
Բայց ես չեմ մեղավոր, որ ասպետավայել, տղամարդավայել ու արժանապատիվ ներողության ու ետնահանջի փոխարեն այդ պուճուրությունն ու ողորմելիությունն ընտրվեց: Ներողություն հայցվեց երկու անգամ իմ անունը նախօրեին տալու համար, բայց ներողության հասցեատերը լսարանն էր, ոչ թե ես: Ներողության ձևն էլ արժանապատիվ չէր ու չի կարող ընդունելի լինել:
Դա իրենց ընտրությունն էր: Այնպես որ՝ եթե ապացույցներ չունեք իմ հանցավոր գործունեությունը ապացուցելու համար, պապային ասեք փողերը պատարստի՝ իմ հեղինակությունը վնասելու դիտավորության ու դատական ծախսերի փոխհատուցման համար: Դուք դատարանում կհանդիպեք ոչ թե ինձ, այլ իմ հայցադիմումին ու իմ կողմից՝ բավականին թանկ գներով վարձված ներկայացուցիչներին ու փաստաբաններին: Պայմանագիրը նրանց հետ կկնքվի երկուշաբթի օրը:
Մնացածի մասին՝ հաջորդիվ: