Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվել է պատարագ

Հունվարի 6-ին Փարիզի` Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմի առաջնորդ Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է Ջրօրհնեքի արարողություն։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ֆրանսահայոց թեմի բազմաթիվ հավատավորներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ