Մահացել է Հրանտ Մաթևոսյանի եղբայրը՝ Համո Մաթևոսյանը

Մահացել է գրող Հրանտ Մաթևոսյանի եղբայրը՝ գրականագետ Համո Մաթևոսյանը, այդ մասին հայտնել են նրա մտերիմները` ցավակցական գրառումներ կատարելով Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջում։

2002 թվականից՝ Հրանտ Մաթևոսյանի երկրային կյանքի ավարտից հետո, նրա տպագիր և անտիպ ժառանգությամբ զբաղվում է նրա անունը կրող հիմնադրամը։ Գրողի՝ Ահնիձորում բնակվող կրտսեր եղբայրը՝ Համո Մաթևոսյանը, 20 տարուց ավելի զբաղվում էր Հրանտ Մաթևոսյանի անտիպ ստեղծագործություններով, որոնցից շատերն արդեն իսկ տպագրվել են։

Աշխատանք, որի արդյունքում այսօր հայ ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալ մեծ գրողի անտիպ ստեղծագործություններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ