Ուշադրություն
Մայիսի 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ: Մայիսի 5-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-7-ը կբարձրանա։
Երևան քաղաքում՝
Մայիսի 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։