«Իմ սիրելի, անչափ հարգելի Լևոն, Կորստիդ մեծությունն անսահման է թե քո ընտանիքի, թե մտերիմների, թե երկրի ու պետության համար»․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

Իմ սիրելի, անչափ հարգելի Լևոն,
Կորստիդ մեծությունն անսահման է թե քո ընտանիքի, թե մտերիմների, թե երկրի ու պետության համար։ Երբ ասում են ՀՀ քաղաքացի, աչքի առաջ միշտ դու ես կանգնել թե որպես մեր նորանկախ պետության առաջին քաղաքացիներից մեկը, թե որպես դրանում անուրանալի վաստակ ու ներդրում ունեցող հիմնադիր քաղաքացիներից մեկը։ Մեր հաջորդ հանդիպումը, ավաղ, չի կայանա քո սուրբ օջախում։ Մենք քեզ հիշելու ենք ու քո մասին պատմելու ենք այնքան, որքան մենք կանք։ Ծանր է լինելու զգացողությունները, որ դու այլևս մեր կողքին ֆիզիկապես չկաս, էլ միմյանց չենք զանգելու, երկրից, դեսից-դենից չենք խոսելու, գիշերվա հազարին ֆիզիկայի խնդրագրքից խնդիր չենք լուծելու…
Չափազանց մեծ բան է պակասելու մեր երկրից, մեզանից ու քո տղաների, ընտանիքի կյանքից։ Քեզ հրաժեշտի խոսքեր դժվար է ասել։ Քեզ միայն մեծարման խոսքեր են արժանի։ Գնաս հավիտենություն ու հավերժություն, մեր հրաշք ավագ ընկեր, ուսուցիչ։
Մեծ մխիթարություն քո շատ սիրուն ընտանիքին։ Մեծ մխիթարություն մեզ բոլորիս….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ