Գազայում 13 պաղեստինցի է սպանվել. Իսրայելը ռազմական ավիահարվածներ է հասցրել

Առնվազն 13 պաղեստինցի է զոհվել ուրբաթ առավոտյան Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի և անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի վրա իսրայելական ռազմական ավիահարվածների հետևանքով:

Այս մասին հաղորդել է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի, իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով հինգ խաղաղ բնակիչ է զոհվել Ջաբալիա փախստականների ճամբարից արևմուտք՝ անկլավի հյուսիսում գտնվող Ալ-Ֆալուջայի գերեզմանատանը:

«Իսրայելական զինվորականները շարունակել են օդային և հրետանային հարձակումները Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսում բնակելի շենքերի վրա: Արդյունքում առնվազն ութ խաղաղ բնակիչ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել է»,- հաղորդել է գործակալությունը։

Ըստ WAFA-ի՝ իսրայելցի զինվորականները «ծխային նռնակներ» են արձակել Գազայի կենտրոնում, իսկ իսրայելական անօդաչու թռչող սարքերը կրակոցներ են արձակել Գազայի կենտրոնական հատվածի տարբեր շրջաններում։ Հրետակոծության հետևանքով ևս մի քանի մարդ վիրավորվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ