Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Մեքսիկայի հյուսիսում մասնավոր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել:

Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Գործակալության տվյալներով՝ ավիավթարը տեղի է ունեցել կեսօրին՝ Հյուսիսային Կոահուիլա նահանգի Ռամոս Արիզպե քաղաքի Պլան դե Գվադալուպե միջազգային օդանավակայանի մոտ։

«Երեք կին և մեկ տղամարդ մահացել են ինքնաթիռի կործանման հետևանքով»,- նշել է գործակալությունը:

Տեղի իշխանությունները դեռ չեն հայտնել ողբերգության պատճառները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ