Երևանի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Շահումյանի պուրակ՝ վայելելու Jazz for kids շոու ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող ամանորյա տոնական միջոցառումները շարունակվում են. Սուրբ ծննդյան երեկոն իրենց կատարումներով անմոռանալի են դարձրել Kami Friends բենդի արտիստները:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նշվում է, որ խմբի բազմաժանր և նորաոճ կատարումները մինչ ուշ երեկո ջերմացրել են երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին:

«Իսկ հունվարի 6-ին՝ ժամը 19:30-ին, բոլորին հրավիրում ենք Շահումյանի պուրակ՝ վայելելու Jazz for kids շոու ծրագիրը»,- ասվում է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ